Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Վրաստանի վարչապետը հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը

Վրաստանի վարչապետը հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը
07.01.2017 | 15:51

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայերեն է շնորհավորել Սուրբ ծնունդը։ Վարչապետի ֆեյսբուքյան էջում գրված է. «Մեր հայ համաքաղաքացիներին եւ եղբայրական հայ ժողովրդին շնորհավորում եմ Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան Տօնի առթիվ:


Գովարժան է, որ մենք պահպանել ենք բարեկամությունն ու եղբայրությունը, որոնք դարերով են շարունակվում: Համոզված եմ, որ վրացիներն ու հայերը սիրով ու հարգանքով շարունակելու ենք համակեցությունը եւ ավելի ամրապնդելու ենք մեր երկրներին: Մաղթում եմ բոլորին խաղաղություն, բարեկեցություն եւ հաջողություններ»։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ